ԵՄ-ը գործարկել է Իրանի հետ գործարքների վճարային մեխանիզմը

29.06.2019 | 08:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #Իրան
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան գործարկել են Իրանի հետ ֆինանսական գործարքների INSTEX մեխանիզմն՝ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու համար:

Այս մեխանիզմը հասանելի է բոլոր ԵՄ անդամ պետությունների համար:

Որոշ այլ երկրներ որպես բաժնետերեր նույնպես պետք է միանան INSTEX-ին: «Նրանք աշխատում են INSTEX-ը երրորդ երկրների տնտեսական օպերատորների համար բացելու ուղղությամբ», - ասվում է փաստաթղթում:

«Կոմերսանտը» գրում է, որ ավելի վաղ ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովն ասել էր, որ Ռուսաստանն ու Եվրոպան բանակցում են՝ Իրանի հետ կապված հատուկ վճարային մեխանիզմին միանալու մասին։

2019թ. հունվարին Ֆրանսիան, Գերմանիան եւ Միացյալ Թագավորությունը ստեղծեցին Իրանի հետ INSTEX  հատուկ հաշվարկային մեխանիզմը։ Ծրագրի նպատակն է պաշտպանել ավանդական ֆինանսական ընկերություններն ԱՄՆ-ի պատժամիջոցներից՝ նրանց հնարավորություն տալով շարունակելով տնտեսական համագործակցությունը Իրանի հետ:
Դիտում՝ 6043
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW