ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard-ի հետ համատեղ մեկնարկում է ակցիա #անկանխիկմարաթոն
18.06.2019 | 11:35 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

Ակցիան մեկնարկել է հունիսի 15-ին ու կտեւի մինչեւ սեպտեմբերի 15-ը ներառյալ, որի ընթացքում, կատարելով անկանխիկ գործարքներ Հայաստանի տարածքում եւ արտասահմանում, ինչպես նաեւ ինտերնետ միջավայրում ՎՏԲ-Հայաստան Բանկի դեբետային ու վարկային Mastercard Standard Unembossed, Standard ու Gold քարտերով, հաճախորդները ավտոմատ կերպով կկուտակեն բոնուսային միավորներ եւ կկարողանան փոխանակել դրանք արժեքավոր նվերներով:
Բոնուսային միավորների կուտակման մեխանիզմը հետեւյալն է. ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերով կատարված անկանխիկ վճարումների յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց կուտակվում է 1 բոնուսային միավոր: Անկանխիկ գործարքների նվազագույն գումարը, որի դիմաց կարող են կուտակվել բոնուսային միավորներ կազմում է 5000 դրամ, իսկ առավելագույն միավորները մեկ անկանխիկ գործարքի համար` 500 միավոր:
#անկանխիկմարաթոն ակցիայի մասնակիցները հնարավորություն ունեն ցանկացած ժամանակ ստուգել կուտակված բոնուսային միավորի քանակը ու փոխանակել կուտակված միավորները նվերներով հետեւյալ հղումով:
#անկանխիկմարաթոն ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, Բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաեւ՝ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: