Մայիսին ուղեւորահոսքը նախորդ տարվա համեմատ աճել է 11,7%-ով

11.06.2019 | 12:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#ուղեւորահոսք
Ընթացիկ տարվա մայիս ամսին Հայաստանի երկու օդանավակայաններում ուղեւորահոսքն ընդհանուր կազմել է 243 016 մարդ՝ 2018-ի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 11,7%-ով:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ում նշել են, որ 2019-ի մայիսին, 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղեւորահոսքն ավելացել է 13,7%-ով: Եթե 2018-ի մայիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 202 289 ուղեւոր, ապա 2019-ի մայիսի ցուցանիշը կազմում է 229 974 ուղեւոր:

2019-ի մայիսին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 13 042 մարդ: 2018-ի նույն ամսվա 15 325 ուղեւորահոսքի համեմատ նվազումը կազմել է 14,9%:

Տարեսկզբից Հայաստանի երկու օդանավակայանների ուղեւորահոսքը կազմել է 1 038 617 մարդ, որը 8,7%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2019-ի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատ, 1,2%-ով աճ են գրանցել նաեւ թռիչք-վայրէջքները:
Դիտում՝ 6349
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai