ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել ներկրված ավտոմեքենաներով առանց հաշվառման համարանիշերի երթեւեկելու վերաբերյալ: «Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով վերջին շրջանում քաղաքացիներից ստացված ահազանգերին, պաշտոնապես հայտարարում է, որ ավտոմեքենաների ներկրման ժամանակ մաքսային մարմինների կողմից տրամադրված որեւէ փաստաթուղթ չի կարող հիմք հանդիսանալ օրենքով նախատեսված՝ առանց հաշվառման համարանիշերի երթեւեկելու հետեւանքով խախտումները չարձանագրելու համար: Հետեւաբար, թյուրիմացություններից խուսափելու նպատակով, ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին կատարել օրենսդրության պահանջները»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2328