Կոնվերս Բանկում ամփոփել են «Լոռվա գույներ» մրցույթի արդյունքները

04.06.2019 | 14:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Լոռվա գույներ
Կոնվերս Բանկում ամփոփել են Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ հայտարարված «Լոռվա գույներ» մրցույթի արդյունքները:

Բանկում նշել են, որ ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է մինչեւ 12 տարեկան մոտ 250 երեխա:

Մրցանակներ են ստացել ֆեսյբուքյան հարթակում մրցույթի արդյունքներով առավելագույն քանակի քվեներ ստացած կամ «Բանկի ընտրություն»-ը դարձած 10-ը մասնակիցները: Խրախուսական նվերներ են հանձնվել բոլոր մասնակիցներին, ինչպես նաեւ Հովհաննես Թումանյանի կյանքին եւ ստեղծագործությանը նվիրված վիկտորինայի հաղթողներին:

«Մրցույթին ներկայացված բոլոր նկարները արժանի էին մրցանակի՝ ոգեւորում էր թե՛ երեխաների ու ծնողների ակտիվությունը, թե՛ Թումանյանի ստեղծագործության նկատմամբ հետաքրքրությունը, թե՛ նկարների ընդգրկուն թեմատիկան: Շնորհակալություն ենք հայտնում մասնակիցներին մրցույթի նկատմամբ հետաքրքրվածության եւ մասնակցության համար»,- ասել են Կոնվերս Բանկում՝ հավելելով, որ որոշ նկարներ առաջիկայում կցուցադրվեն բանկում:

Հովհաննես Թումանյանի 150-ամյակին էր նվիրված նաեւ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Կոնվերս Բանկի աշխատակիցների երեխաների համար կազմակերպված միջոցառումը: Դրա շրջանակում երեխաները դիտել են Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա ներկայացում եւ մասնակցել են թեմատիկ մրցույթի:
Դիտում՝ 10736
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW