«Տնտեսությունը լավ տրամադրություն ունի»,- ասել է վարչապետը

30.05.2019 | 15:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ առաջին չորս ամսվա տվյալներով՝ Հայաստանում տնտեսական իրավիճակի զարգացումը տեղի է ունենում դրական եւ լավատեսական դինամիկայով։

«Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ ապրիլին մենք ունենք 9,2% տնտեսական ակտիվության ցուցանիշ, եւ եթե այս ցուցանիշը համադրում ենք առաջին եռամսյակի՝ արդեն ամփոփված տվյալների հետ՝ համախառն ներքին արդյունքի 7,1% աճ է արձանագրվում»,- կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը։


Նրա խոսքով՝ այս տվյալները հիմք են տալիս ասելու, որ «տնտեսությունն ունի լավ տրամադրություն»։

«Մեր խնդիրն է՝ ճշգրիտ կապիտալ ծախսերի միջոցով խթանել այդ լավ տրամադրությունը եւ ի վերջո կարողանալ ավելի լավ ցուցանիշների հասնել»,- հավելել է գործադիրի ղեկավարը։

Միաժամանակ,  նա մի քանի ցուցանիշ է ներկայացրել, ըստ որի՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13,2%-ով, սակայն շինարարության ոլորտում աճն «ավելի քիչ է»։

«Համոզված եմ, որ այս ցուցանիշը կլավանա, որովհետեւ հիփոթեքային շուկայում տիրող իրավիճակն անխուսափելիորեն բերելու է այդ արդյունքին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտնել է, որ առեւտրի շրջանառությունն ավելացել է 9%-ով, ծառայությունների ծավալը՝ 16,2 %-ով։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ միջին ամսական անվանական աշխատավարձերի աճի որոշակի դրական դինամիկա կա, որն առաջիկայում կավելանա։
Դիտում՝ 1860

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW