Կարեն Եղիազարյանը նշանակվել է Evocabank-ի Վարչության նախագահ:Evocabank-ի Խորհրդի՝ մայիսի 23-ի որոշմամբ Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանը նշանակվել է բանկի Վարչության նախագահ:Կարեն Եղիազարյանն ունի շուրջ 20 տարվա մասնագիտական փորձ բանկային ոլորտում, որից 16 տարին՝ ներկայիս բանկում: 2008-ից զբաղեցրել է բանկի Վարչության նախագահի տեղակալի պաշտոնը՝ համակարգելով բանկի զարգացման եւ թվային բիզնեսի ոլորտները, ինչպես նաեւ նորագույն տեխնոլոգիաների ներդրման աշխատանքները: 2017թ. ղեկավարել է Evocabank-ի ռեբրենդինգի գործընթացը:Բանկի սեփականատեր Վազգեն Գեւորկյանի խոսքով՝ Վարչության նախագահի պաշտոնը մինչ այժմ զբաղեցնող Էմիլ Սողոմոնյանը բաժնետերերի առաջիկա Ընդհանուր ժողովում կընդգրկվի բանկի Խորհրդի կազմում եւ կզբաղվի բանկի ռազմավարական զարգացման խնդիրների համակարգմամբ:«Evocabank-ն արագ, պարզ եւ նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Evocabank-ն առաջին եւ դեռեւս միակ բանկն է Հայաստանում, որը գործում է mobile-first` առաջին հերթին մոբայլ ձեւաչափով, այսինքն՝ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս՝ նախեւառաջ հաշվի է առնվում դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը: Բանկը ձգտում է լինել ամենանորարար եւ առաջադեմ բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատությունը Հայաստանում, որի բոլոր ծառայություններից հնարավոր կլինի օգտվել առանց բանկ այցելելու»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 20388