Արդշինբանկ. Կանխիկացում 0% միջնորդավճարով՝ աշխարհի ցանկացած բանկոմատից
14.05.2019 | 12:25 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Արդշինբանկ

Այսուհետ բանկի քարտապանները հնարավորություն ունեն բանկի դեբետային պրեմիում եւ դասական քարտերով (այդ թվում՝ որոշ աշխատավարձային քարտերով) իրականացնել օրական մինչեւ 100 000 դրամի չափով կանխիկացում աշխարհի ցանկացած կետում տեղակայված բանկոմատներից՝ առանց կանխիկացման միջնորդավճարի:
«Ի լրումն շուկայում նախադեպը չունեցող այս առաջարկի, բանկի հաճախորդները կստանան նաեւ քարտի անվճար սպասարկման հնարավորություն՝ բանկի կողմից սահմանված պայմաններով հաշվին նվազագույն մնացորդ ապահովելու դեպքում»,- ասված է հաղորդագրությունում:
Արդշինբանկը թողարկում է ArCa, Visa եւ Mastercard վճարահաշվարկային համակարգերի քարտեր տարբեր արժույթներով եւ հնարավորություններով:
Քարտի պատվեր կատարելու համար անհրաժեշտ է մոտենալ բանկի 63 մասնաճյուղերից ցանկացածը՝ ներկայացնելով անձնագիր եւ հանրային ծառայությունների համարանիշ: Բանկի չանհատականացված քարտերը տրամադրվում են առավելագույնը 10 րոպեում:
Քարտերի սակագներին եւ պայմաններին կարելի է ծանոթանալու այս հղումով:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: