Ապրիլի 26-27-ին Երեւանում փողոցներ փակ կլինեն

25.04.2019 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՃՈ #քաղաքացու օր
Քաղաքացու օրվա միջոցառումների կապակցությամբ՝ ապրիլի 26-ին՝ ժամը 23:30-ից մինչեւ ապրիլի 27-ը՝ ժամը 24:00-ը, երկկողմանի փակ է լինելու Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից մինչեւ Հաղթանակի կամուրջ:

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ արգելվելու է երթեւեկությունը Թումանյան-Սարյան փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Պուշկինի-Սարյան փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Արամի-Կողբացու փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան-Սարյան փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա:

Ապրիլի 26-ին՝ ժամը 21:00-ից, արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Մաշտոցի պողոտայում՝ Ֆրանսիայի հրապարակից մինչեւ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկ:
Դիտում՝ 2777

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW