Ամերիաբանկն ապրիլի 3-ից նվազեցրել է փոքր եւ միջին ձեռնարկություններին տրամադրվող օնլայն բիզնես վարկերի տարեկան տոկոսադրույքները: Բանկում նշել են, որ 1-10 մլն դրամով կամ դրան համարժեք արտարժույթով տրամադրվող Օնլայն ՓՄՁ վարկերն այժմ տրամադրվում են տարեկան 8,5-20%-ով, նախկին՝ 13,5-21%-ի փոխարեն:Բանկում հիշեցրել են, որ 1 մլն դրամից մինչեւ 10 մլն դրամ ավտոմատ ձեւով հաստատվող օնլայն բիզնես վարկերի համար հնարավոր է դիմել առանց բիզնեսից կտրվելու ու բանկ այցելելու: «Ավելին, վարկերի համար սահմանված չէ տրամադրման վճար, եւ չի պահանջվում անշարժ գույքի գրավադրում: Վարկի համար դիմելու նպատակով անհրաժեշտ է այցելել բանկի կայք, լրացնել համապատասխան առցանց հայտը եւ ստանալ պատասխանն ընդամենը 5 րոպեի ընթացքում: Բանկի հաշվետեր հաճախորդները հնարավորություն ունեն նաեւ օնլայն ռեժիմով ստորագրել վարկային պայմանագիրը՝ բանկի հետ շփումն ամբողջովին տեղափոխելով առցանց հարթակ»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:Ավտոմատ ձեւով հաստատվող oնլայն բիզնես վարկերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 1729