Երեւան, 23 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. OMX շվեդական օպերատորը Հայկական ֆոնդային բորսայի ձեռքբերումը դիտարկում է որպես Արեւելյան Եվրոպայի կապիտալի շուկա հնարավոր մուտքի մոդել: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով The Wall Street Journal թերթը, այդ մասին ասել է OMX ընկերության պաշտոնական ներկայացուցիչը, որն այս շաբաթ ստորագրել է համաձայնագիր Հայկական ֆոնդային բորսան եւ Կենտրոնական դեպոզիտարիան ձեռք բերելու վերաբերյալ: Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանում ակտիվների ձեռքբերումն OMX-ը դիտարկում է որպես հնարավորություն օգտագործելու իր փորձն այլ տարածաշրջանների զարգացող շուակներում, մասնավորապես` Բալթյան երկրներում: OMX-ի գործադիր տնօրեն Մագնուս Բյոկերն ասել է, որ “Հայաստանի տնտեսական աճի բարձր տեմպը մեզ վստահություն է ներշնչում հայկական շուկայի երկարաժամկետ աճի ներուժի նկատմամբ”: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7535