ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագիրքը կփոփոխվի

29.03.2019 | 16:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #կորպորատիվ կառավարում
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի վերանայման միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին հանդիպում-քննարկումը, որը վարել է նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Ես խնդրել եմ, որ շատ տարբեր կազմակերպություններ ներգրավվեն, որոնք ասելիք ունեն այս հարցում, որպեսզի հավաքվեք այս ձեւաչափով, լսենք միմյանց եւ հասկանանք, թե կորպորատիվ կառավարման մշակույթը Հայաստանի մասնավոր հատվածում արմատավորելու ճանապարհին ինչ ձեւով գնանք առաջ արդյունքներ ունենալու համար»,- ասել է նախարարը։

Նա տեղեկացրել է, որ ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագիրքը մշակվել է դեռեւս 2010-ին, տարիների ընթացքում երկրում փոփոխություններ են կատարվել, փոխվել է նաեւ գործարար միջավայրը եւ հիմա ճիշտ ժամանակն է կանոնագիրքը փոփոխելու։

Նախարարը հույս է հայտնել, որ հետեւողական աշխատանքի արդյունքում կհաջողվի ունենալ նորացված եւ արդիական կորպորատիվ կառավարման կանոնագիրք։


Կորպորատիվ կառավարման մշակույթի կայացումը Տիգրան Խաչատրյանը կարեւորել է Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման եւ գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից։

Կորպորատիվ կառավարման կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Կարապետյանը նշել է, որ ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագիրքը կորցրել է իր արդիականությունը, նրա վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD/ՏՀԶԿ) կորպորատիվ կանոնների փոփոխությամբ եւ հավելել, որ իրենք պատրաստ են օժանդակել կառավարությանը խնդրի վերաբերյալ օրակարգ ձեւավորելու եւ ընթացիկ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու հարցում։  


Կորպորատիվ կառավարման կանոնագրքի վերանայման եւ փոփոխման աշխատանքներն իրականացվում են Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից  ֆինանսավորվող եւ Կորպորատիվ կառավարման կենտրոնի կողմից իրականացվող «Կորպորատիվ կառավարման եւ ֆինանսական հաշվետվողականության կարգավորման բարեփոխումներ» ծրագրի օժանդակությամբ։
Դիտում՝ 2123
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW