Կոնվերս Բանկը հայտարարում է մրցույթ՝ նվիրված Թումանյանի 150-ամյակին

28.03.2019 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #մրցույթ
Կոնվերս Բանկը սկսում է մրցույթների շարք՝ նվիրված հայ մեծերին, որոնց հոբելյանը նշվում է այս տարի:

«Սա Կոնվերս Բանկի հերթական մշակութային նախաձեռնությունն է, որի նպատակն է հայ մեծանուն գրողների մշակութային ժառանգության հանրայնացումը, նրանց ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության  խթանումը»,- ասված է հաղորդագրությունում:

Մրցույթներից առաջինը կիրականացվի ապրիլի 1-ից մայիսի 15-ը եւ նվիրված կլինի Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:

Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա #Լոռվագույներ խորագրով գեղանկարչական աշխատանքների մրցույթը նախատեսված է մինչեւ 12 տարեկանների համար:  

Դրա շրջանակում Կոնվերս Բանկն առաջարկում է.

- Նկարել Թումանյանի ստեղծագործությունների՝ Ձեր սիրելի հերոսներին, ստեղծել գեղանկարչական աշխատանքներ՝ մեծ հայ գրողի ստեղծագործությունների հիման վրա կամ թղթին հանձնել ձեր պատկերացումները Թումանյանի արվեստի շուրջ,
-Լուսանկարը ուղարկել Կոնվերս Բանկի ֆեյսբուքյան էջին, իսկ բնօրինակը, հնարավորության դեպքում, հանձնել բանկի մոտակա մասնաճյուղ կամ ուղարկել Երեւան, Վազգեն Սարգսյան 26/1 հասցեով,
-Հավաքել առավելագույն քանակով լայքեր,
-Ստանալ նվերներ Կոնվերս Բանկի կողմից:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ ապրիլի 1-ից ապրիլի 30-ը կընթանա գեղանկարչական աշխատանքների հավաքագրումը: Մայիսի 1-ին գեղանկարչական աշխատանքները կհրապարակվեն Կոնվերս Բանկի ֆեյսբուքյան էջում, ինչով կազդարարվի ընտրական փուլի մեկնարկը:

Աշխատանքներից մի քանիսը կցուցադրվեն հունիսի 1-ի կապակցությամբ բանկում կազմակերպվելիք գեղանկարչական աշխատանքների ցուցադրությունում, որի բացմանը ակնկալվում է նաեւ մրցույթի մասնակիցների ներկայությունը:
Դիտում՝ 9631
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW