ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Mastercard քարտերով գնումներ կատարել ակնթարթորեն, առանց PIN-ի

21.03.2019 | 15:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Mastercard
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է գնումներ կատարել Mastercard քարտերով՝ POS-տերմինալին մեկ հպումով:

Բանկում նշել են, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերն աշխատում են PayPass տեխնոլոգիայով, ինչը հնարավորություն է տալիս մինչեւ 10 000 դրամ վճարելու դեպքում քարտով գնումներ կատարել ակնթարթորեն, մեկ հպումով եւ առանձ PIN կոդ մուտքագրելու:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ, իր հաճախորդներին տրամադրում է Mastercard Standard Unembossed, Mastercard Standard, Mastercard Gold, Business քարտեր ու պրեմիում կատեգորիայի՝ World Black Edition դեբետային քարտեր եւ առաջարկում է օգտվել իր մի շարք առավելություններից:

Քարտերի հիմնական առավելություններից մեկն այն է, որ լինելով բազմարժութային, դրանք ենթադրում են 4 հիմնական արժույթով բանկային հաշվի առկայություն՝ դրամ, դոլար, եվրո եւ ռուբլի: Mastercard Gold քարտերով կարելի է կանխիկացնել ՎՏԲ խմբի ԱՊՀ երկրների եւ Վրաստանի բանկոմատներում՝ 0% միջնորդավճարով:

Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերը բացարձակապես ապահով են ու պաշտպանված, քանի որ աշխատում են.

- չիպային կրիչով, եւ ոչ թե ժապավենային, ինչի շնորհիվ նրանք ավելի անվտանգ են. ավելի դժվար է կեղծել,

- միացված են Secure Code ծառայությանը, որը գնման պահին պահանջում է հաստատում SMS հաղորդագրության միջոցով,

ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերի օգտագործումը ոչ միայն ապահով եւ շահավետ է, այլեւ հարմար ու արագ:

Օգտագործելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտեր՝ կարող եք.

- կատարել քարտային հաշիվների օնլայն համալրում TelCell եւ Easy Pay վճարային տերմինալների միջոցով,

- կատարել քարտային հաշիվների համալրում cash in բանկոմատների միջոցով, որոնք հնարավորություն են տալիս մեկ գործարքով տարբեր արժողության թղթադրամներ մուտքագրել,

- ստանալ արագ դրամական փոխանցումներ արտերկրից անմիջապես քարտին՝ Կոնտակտային կենտրոն մեկ զանգ կատարելով ու նշելով Ձեր անձնական տվյալները, փոխանցման կոդը եւ գումարը»,- ասված է հաղորդագրությունում:

Mastercard քարտերը կարելի է օգտագործվել աշխարհի ավելի քան 1 մլն բանկոմատներում եւ կանխիկ վճարումներ կատարել ավելի քան 32 մլն առեւտրի եւ սպասարկման կետերում:
Դիտում՝ 9529
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW