Երեւան, 21 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ընթացիկ տարվա տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին “Յունիբանկն” արձանագրել է մոտ 1 մլրդ 250 մլն դրամի շահույթ` գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 64%-ով: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, շահույթի ծավալի նման աճը հիմնականում պայմանավորված է բանկի կողմից իրականացվող լայնածավալ վարկային ներդրումներով: 2007թ. հոկտեմբերի վերջի դրությամբ վարկային ներդումների ծավալը կազմել է մոտ 31,3 մլրդ դրամ, ինչն ավելի քան 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6019