Արենիում կառուցվող «Թուֆենկյան» հյուրանոցն ամենամեծն է լինելու Հայաստանում

20.03.2019 | 09:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ջեյմս Թուֆենկյան #Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ամերիկահայ գործարար, բարերար եւ ճանաչված դիզայներ Ջեյմս Թուֆենկյանը քննարկել են «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում կառուցվող հյուրանոցային համալիրի ներդրումային ծրագիրը:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է հյուրանոցի կառուցումը՝ նշելով, որ դա իր հետեւից շղթայական դրական էֆեկտներ կբերի ոչ միայն Արենիի, այլեւ շրջակա համայնքների համար՝ կբարելավի բիզնես միջավայրը Վայոց ձորում, կխթանի ինչպես արտագնա, այնպես էլ ներգնա զբոսաշրջությունը, կնպաստի տնտեսական ակտիվությանը, ենթակառուցվածքների բարելավմանը:

Ջեյմս Թուֆենկյանը նշել է, որ կառուցվող «Թուֆենկյան» հյուրանոցն ամենամեծն է լինելու Հայաստանում, եւ նախատեսվում է այն շահագործման հանձնել երկու տարուց:

Նա ընդգծել է, որ պատրաստ է շարունակելու զարգացման ծրագրերի իրականացումը եւ՛ Հայաստանում, եւ՛ Արցախում եւ աջակցել կառավարությանը բարեփոխումները կյանքի կոչելու գործում:

Ջեյմս Թուֆենկյանը Հայաստանում եւ Արցախում ներդրումներն ու ծրագրերն իրականացնում է Tufenkian Foundation հիմնադրամի միջոցով: Հայաստանում հիմնադրամի ծրագրերն ուղղված են աղքատության հաղթահարմանը, կրթական հնարավորությունների ստեղծմանը, շրջակա միջավայրի պահպանությանը, սոցիալական արդարությանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը եւ այլն։ Հիմնադրամը լայնածավալ ենթակառուցվածքային եւ զարգացման ծրագրեր է իրականացրել եւ իրականացնում նաեւ Արցախում:
Դիտում՝ 3019
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW