EasyPay-ը տեղեկացնում է, որ մանրադրամների խցանման խնդիրը տերմինալներում լուծված է։ «Easy Pay ընկերությունը հաճախակի էր ստանում բողոքներ, երբ տերմինալը, այսպես ասած, «կուլ էր տալիս» մանրադրամները կամ տերմինալը մանրադրամը չէր ճանաչում։ Մենք ուշադիր ենք մեր հաճախորդների նկատմամբ եւ փորձում ենք օպերատիվ կերպով լուծել ցանկացած խնդիր։ Ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի մասնագետներին հաջողվել է այդ խնդրին ծրագրային լուծում տալ։ Կարող ենք փաստել, որ այդ հարցը փակված է. վերջին մեկ ամսվա ընթացքում գրեթե չկան բողոքներ մեր հաճախորդների կողմից»,- ասված է հաղորդագրությունում: Easy Pay-ը հաճախորդներին կոչ է անում ակտիվ լինել, բարձրացնել իրենց հուզող հարցերը եւ դիմել ընկերության հաճախորդների սպասարկման կենտրոն։ «Մեր օպերատորներն աշխատում են 24/7 ռեժիմով եւ միշտ պատրաստ են խորհրդատվական ծառայություն տրամադրել յուրաքանչյուր հաճախորդին անհատապես։ Մենք ամեն օր բարելավում ենք սպասարկումը՝ հասցնելով այն բարձր մակարդակի։ Easy Pay-ի նպատակն է բարձրացնել ինքնասպասարկման որակը՝ վճարային համակարգում ներդնելով նոր գործիքներ ու ծառայություններ»,- ասված է հաղորդագրությունում: Easy Pay-ը ստեղծվել է 2014-ին։ Այսօր, ընկերությունը, շահագործելով 1400-ից ավելի տերմինալային ցանց, ամսական սպասարկում է ավելի քան 7 մլն գործարք։ Tweet Դիտում՝ 2378