ԱՄՆ-ը դեսպանությունը հուսով է, որ Ամուլսարի խնդիրը կլուծվի ոչ դատական կարգով

15.03.2019 | 13:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #կառավարություն #Ամուլսար
ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է շարունակել օգնել Հայաստանի կառավարության համապատասխան պաշտոնյաների եւ Լիդիան ընկերության միջեւ երկխոսությանը:    

Դեսպանությունն այդ մասին հայտնել է՝ Banks.am-ի խնդրանքով մեկնաբանելով Լիդիան ընկերության հայտարարությունը Հայաստանի կառավարության հետ վեճերի առկայության մասին:


«Հասկանում ենք, որ Ամուլսարի ծրագրի հետ կապված Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ ընկերության դուստր կազմակերպությունների կողմից ներկայացվել են ծանուցումներ Մեծ Բրիտանիա-Հայաստան եւ Կանադա-Հայաստան երկկողմ ներդրումային համաձայնագրերով վեճի առկայության մասին: Հուսով ենք, որ բոլոր կողմերն ակտիվորեն դիտարկում են վեճի լուծման փոխադարձաբար ընդունելի բոլոր հնարավոր ոչ դատական լուծումները: Դեսպանատունը պատրաստ է շարունակել օգնել Հայաստանի կառավարության համապատասխան պաշտոնյաների եւ ընկերության միջեւ երկխոսությանը»,- Banks.am-ին հայտնել են ԱՄՆ դեսպանությունում:
Դիտում՝ 6071

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW