ՀՀ բանկերն աջակցել են Արցախի ուսումնական հաստատություններին
11.03.2019 | 15:26 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայաստանի բանկերի միություն

Հայաստանի բանկերի միության եւ Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախարարության համագործակցության արդյունքում ձեւավորվել է ուսումնական հաստատությունների համար անհրաժեշտ համակարգչային տեխնիկայի պահանջարկը, որին հաջորդել է ՀՀ բանկերի կողմից համապատասխան պարագաների տրամադրման գործընթացը:
Բանկերի միությունում նշել են, որ ըստ նախնական պահանջարկի՝ համակարգիչների կարիք են ունեցել Արցախի Մարտունու, Ասկերանի, Հադրութի, Շուշիի, Մարտակերտի, Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների ավելի քան 40 դպրոցներ:
«Արցախի կրթօջախների զարգացմանն ու սովորողների համակարգչային գրագիտության բարձրացմանը նպաստող ռազմավարական կարեւորություն ունեցող այս նախաձեռնությանը մասնակցած 13 բանկերի կողմից տրամադրվել են ավելի քան 100 համակարգիչներ ու մոնիտորներ, շուրջ 2 տասնյակի չափով տպիչներ, ինչպես նաեւ պրոյեկտորներ ու այլ հարակից սարքավորումներ:
ՀՀ բանկերի կողմից ցուցաբերված աջակցության արդյունքում Արցախի ուսումնական հաստատություններին տրամադրվել է նախապես ձեւավորված պահանջարկը գերազանցող քանակությամբ տեխնիկա, որը լիովին բավարարելու է դպրոցներում համակարգչային դասընթացների պատշաճ ու լիարժեք կազմակերպմանը:
Առեւտրային բանկերի կողմից տրամադրված տեխնիկան մարտի 7-ին արդեն իսկ փոխանցվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարարությանը՝ համապատասխան դպրոցներին հատկացնելու նպատակով, իսկ մի շարք բանկեր իրենց նվիրատվություններն ուղղակիորեն առաքել են Արցախի տարբեր ուսումնական հաստատություններ»,- ասված է հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: