ՀՀ նախագահն ընդունել է ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրենին
06.03.2019 | 16:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Համաշխարհային բանկի փոխգործակցության օրակարգի մի շարք հարցերի:
Ընդգծելով Համաշխարհային բանկի հետ արդյունավետ փոխգործակցությունը՝ ՀՀ նախագահը նշել է, որ միջազգային ֆինանսական կառույցների` ՀԲ-ի հետ աշխատանքը շատ կարեւոր է Հայաստանի համար: Նախագահի խոսքով՝ տնտեսական աճը, կայուն եւ արագ զարգացումը երկրում աղքատությունը հաղթահարելու հիմնական գործիքներն են: Համաշխարհային բանկի հետ իրականացվող համատեղ ծրագրերը պետք է միտված լինեն առկա խնդիրների լուծմանը այդ գործիքների միջոցով:
Սիլվի Բոսութղոն նշել է, որ պատրաստվում է Հայաստանի հետ առաջիկա չորս տարվա համագործակցության առաջնահերթությունները սահմանող «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթուղթը: Այն խարսխված է լինելու երեք հիմնասյուների վրա՝ արտահանման խթանում ու մրցունակություն, մարդկային կապիտալի զարգացում եւ բնապահպանություն ու ռեսուրսների կառավարում:
Երկրի ապագայի համար կարեւորելով բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության զարգացումը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այդ համատեքստում իր ջանքերն ուղղված են բարձր տեխնոլոգիաների ու նորարարությունների խրախուսմանը, եւ այստեղ կա արդյունավետ գործակցության մեծ ներուժ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: