Հայկական օրգանական թեյն արդեն վաճառվում է Գերմանիայում

06.03.2019 | 15:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #NABU #«Սարի թեյ»
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից համատեղ իրականացվող ‹‹Օրգանական գյուղատնտեսության զարգացման›› ծրագրի շրջանակում 2018 թ-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն արտահանված հայկական «Սարի թեյ» ընկերության բուսական թեյերն արդեն վաճառվում են գերմանական TeeGschwendner ընկերության առցանց հարթակում եւ խանութների ցանցում:

Բանկում տեղեկացրել են, որ այս տարի BIOFACH միջազգային օրգանական սնունդ արտադրողների ցուցահանդեսի շրջանակում կայացած բանակցությունների արդյունքում նոր պայմանավորվածություն է ձեռք բերվել արտահանումը շարունակելու եւ արտահանվող արտադրանքի ծավալները մեծացնելու ուղղությամբ:

Հայաստանում «Oրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրն 2015 թ-ից իրականացվում է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU Հայաստան) համագործակցությամբ: Դրա արդյունքում նախապես հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները բանկի եւ NABU-ի համատեղ ֆինանսական աջակցության շնորհիվ հնարավորություն են ստանում ձեռք բերել օրգանական սնունդ արտադրողի հավաստագիր եւ անհամեմատ մեծացնել արտահանման հեռանկարները:

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը եւ NABU-ն շարունակելու են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» անվճար ծրագիրը : 2019-2020թթ. ծրագրի մեկնարկի մասին կարող եք տեղեկանալ՝ հետեւելով բանկի պաշտոնական կայքէջին»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 1901
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW