ԱՄՀ-ն «պատրաստ է շարունակել օժանդակությունը Հայաստանին»

27.02.2019 | 09:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #Հոսեյն Սամիեի #Նիկոլ Փաշինյան
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեին համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքը կնպաստի Հայաստանում տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ այս մասին նա նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

Հոսեյն Սամիեին հավելել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումներն առաջ մղելու նպատակով եւ շահագրգռված է արդյունավետ ծրագրերի իրականացմամբ:  


Վարչապետն էլ կարեւորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունն ու տնտեսության ոլորտում բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից են տարբեր ոլորտներում բարեփոխումները, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարում, հարկային, արդարադատության, պետական կառավարման համակարգերում:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բարեփոխումները միտված են հարկային քաղաքականության պարզեցմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների խթանմանը, դատական համակարգի անկախության բարձրացմանը:
Դիտում՝ 1883

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW