Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության (ՀԱԱԳ) գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանն ու Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոն փետրվարի 21-ին հանդիպել են: ՀԱԱԳ-ում նշել են, որ հանդիպումը տեղի է ունեցել իտալական կողմի նախաձեռնությամբ: Կողմերը քննարկել են ՀԱԱԳ-ի եւ Իտալիայի ներդրումների ու արտահանման աջակցման ընկերության (SACE S.p.a.) միջեւ 2016-ին կնքված hուշագրի շրջանակում համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր՝ կարեւորելով նաեւ այն հանգամանքը, որ երկու ընկերություններն էլ Բեռնի միության լիիրավ անդամ են։ Քննարկվել են նաեւ արտահանման ապահովագրության ոլորտում հայ-իտալական համագործակցության այլ հարցեր։ Tweet Դիտում՝ 1512