Մամուկա Խազարաձեն լքում է իր հիմնադրած TBC Bank-ը

21.02.2019 | 13:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մամուկա Խազարաձե #TBC Bank
Վրաստանի խոշորագույն TBC Bank-ի հիմնադիր եւ ավելի քան 25 տարի այն ղեկավարած Մամուկա Խազարաձեն որոշում է ընդունել բանկը լքելու մասին:

Ինչպես հաղորդում է «Նովոստի Գրուզիան», այդ մասին նշված է Խազարաձեի՝ այսօր տարածած ուղերձում:

Վրաստանի Ազգային բանկը փետրվարի 14-ին դադարացրել էր TBC Bank-ի դիտորդ խորհրդի նախագահ Խազարաձեի ստորագրության իրավունքը: Կարգավորիչը բացատրել էր, որ որոշման պատճառը 2007-2008-ին կատարված գործարքների հետ կապված խախտումներն են:

Խազարաձեն այսօր հայտարարել է, որ «TBC Bank-ի վրա հարձակման պատճառով իր միջազգային բաժնետերերը մեկ ամսում $200 մլն-ի վնաս են կրել»:


«Ես որոշում եմ ընդունել բանկը լքելու մասին, որտեղ անցկացրել եմ իմ կյանքի 27 տարին: Հուսով եմ, որ այս որոշումը դրական կազդի կայուն եւ հանգիստ միջավայրում բանկի հետագա զարգացման վրա: Իսկ ես իմ ամբողջ էներգիան կուղղեմ մեր երկրի համար չափազանց կարեւոր նշանակություն ունեցող նախագծի՝ Անակլիայում նավահանգստի կառուցմանը: Հուսով եմ, որ հնարավորություն կունենամ այդ գործն ավարտին հասցնել»,- ասել է Մամուկա Խազարաձեն:

2018թ. վերջի դրությամբ TBC Bank-ի ակտիվները կազմել են $5,8 մլրդ:

Բանկի բաժնետերերի թվում են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, JP Morgan-ը, Schroder Investment Management-ը եւ Dunross & Co-ն:
Դիտում՝ 6488

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW