2019-ին «Ֆիլիպ Մորրիս» ընկերությունն առաջին անգամ Հայաստանում արժանացել է «Լավագույն գործատու» տիտղոսին։ Նույն տիտղոսին ընկերությունն արժանացել է 50 երկրում, այդ թվում՝ Եվրոպայում, աշխատասեր, տաղանդավոր, բազմազան ու մարտահրավերներին ընդառաջ քայլող մեծ «Ֆիլիպ Մորրիս» ընտանիքի շնորհիվ:Լավագույն գործատու լինելը նշանակում է յուրաքանչյուր աշխատակցի համար ապահովել աշխատանքի այնպիսի պայմաններ, որոնք հենց նրա համար կլինեն ամենա-ամենան։ Banks.am-ի հետ զրույցում ընկերության հայաստանյան գրասենյակի աշխատակիցները պատմում են իրենց փորձառության մասին: Ընկերության մարդկային ռեսուրսների գծով պատասխանատու Մարգարիտա Հովհաննիսյանը «Ֆիլիպ Մորրիս»-ում աշխատելու 18 տարիների ընթացքում հասցրել է հինգ անգամ ֆիզարձակուրդ գնալ ու բարեհաջող վերադառնալ աշխատանքի։ «Իհարկե, կհարցնեք՝ դժվար չէ՞ արդյոք համատեղել աշխատանքը այսպիսի լուրջ համաշխարհային կազմակերպությունում եւ մեծ ընտանիքը։ Իհարկե, հեշտ չէ, բայց ինչպես ամուսինս է սիրում ասել, հեշտ բաները թող մնան թույլերին»։Մարգարիտան պատմում է, որ իր աշխատանքային օրերն անցնում են շատ լեցուն, ակտիվ, գրեթե չկրկնվող, միշտ նոր բան կա սովորելու, հետաքրքիր նախագծեր, ամեն օր տարբեր մարդիկ։ Եվ այդ ամենի հետ նա հինգ երեխաների երջանիկ մայրիկ է։«Ինձ լավ կհասկանան մայրիկները, որ ունեցել են այդ անհանգստությունը, երբ 5-6 ամսական երեխային, որից գրեթե չես հեռացել ոչ մի րոպեով, պետք է թողնես մի ամբողջ օրով եւ գնաս աշխատանքի, դա իրականում մեծ սթրես է թե՛ մայրիկի, թե՛ երեխայի համար։ Ես կարողացել եմ խուսափել այդ սթրեսային իրավիճակից, քանի որ միշտ ունեցել եմ այդ ադապտացիոն շրջանի ազատությունը»։ Մարգարիտան նշում է, որ «Ֆիլիպ Մորրիս»-ում ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի երիտասարդ մայրիկներն առավելագույնս հեշտ ձեւով վերադառնան աշխատանքի։ Բոլոր 5 անգամներն էլ նրան սպասել են ու աջակցել գործընկերները։«Ֆիլիպ Մորրիս»-ը տալիս է ճկուն աշխատանքային գրաֆիկի հնարավորություն՝ կարելի է աշխատել տանից, երբ անհրաժեշտ է։ «Մենք որդեգրել ենք իրար սովորեցնելու, փորձով կիսվելու հիանալի մշակույթ, որը թույլ է տալիս փոխարինել միմյանց։ Այս մշակույթը ստեղծում է երկկողմանի շահավետ իրավիճակ։ Չէ՞ որ դու ավելի հանգիստ ես, երբ գիտես, որ քեզ ցանկացած ժամանակ կգան օգնության, իսկ մյուս կողմից, դու մշտապես նոր գիտելիքներ ու փորձ ես ձեռք բերում»:Մանրամասները՝ տեսանյութում։ Tweet Դիտում՝ 3591