2008 թ. կառավարությունը խորհրդարան կներկայացնի մի շարք օրինագծեր` ուղղված դեպի ֆինանսական միջնորդության խորացումը

13.11.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 13 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանում հայտարարել է, որ Հայաստանի Ֆինանսական համակարգը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու իրական ներուժ ունի:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վարչապետն այս մասին ասել է` խորհրդարանում ներկայացնելով 2008 թ. Հայաստանի պետբյուջեի նախագիծը:

“Ստոքհոլմի բորսայի հետ մեր համագործակցությունն այդպիսի հայտարարություն անելու հիմք է տալիս”,- ասել է կառավարության ղեկավարը, նշելով, որ “համատեղ գործողությունների ծրագրի իրագործումը լուրջ նախադրյալներ կապահովի դրված նպատակին հասնելու համար”:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 2008 թ. կառավարությունը խորհրդարանին կներկայացնի մի շարք օրինագծեր` ուղղված դեպի ֆինանսական միջնորդությունը խորացնելու համար բարենպաստ միջավայր ստեղծելը: Օրինագծերը մասնավորապես կվերաբերվեն վարկային բյուրոներին, հիփոթեքային արժեթղթերին, ինչպես նաեւ սպառողների շահերի պաշտպանությանը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ


Դիտում՝ 6387

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW