Հայաստանն ու Չեխիան «ոգեւորիչ են համարում» տնտեսական կապերի դինամիկան

12.02.2019 | 10:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #Պետր Միկիսկա
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկային։

Դեսպանն ընդգծել է, որ պատրաստ են աջակցություն ցուցաբերելու այն բոլոր հարցերում, որտեղ կզգացվի օժանդակության կարիքը։

Կողմերը քննարկել են հայ-չեխական առեւտրաշրջանառության ծավալները, ոգեւորիչ համարել աճի դինամիկան՝ քննարկելով նաեւ Հայաստանից Չեխիա արտահանման ծավալների մեծացման հեռանկարները։

Քննարկվել է նաեւ Չեխիայում կայանալիք Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված տնտեսական համագործակցության եւ գործարար հնարավորությունների համաժողովը։

Կողմերն անդրադարձել են տնտեսության այն ոլորտներին, որտեղ հնարավոր է երկու երկրների գործարար շրջանակների փոխգործակցությունը եւ ներդրումների ներգրավումը։
Դիտում՝ 1303

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW