Հայաստանի բանկերի միությունը՝ Մրցունակության զեկույցում ցուցանիշների բարելավման մասին
06.02.2019 | 16:37 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայաստանի բանկերի միություն

Միությունում հիշեցրել են, որ համաշխարհային մրցունակության ինդեքսում 2017-2018 թթ. Հայաստանն իր դիրքերը, ի թիվս հանրային կյանքի այլ ոլորտների, բարելավել է «Ֆինանսական շուկայի զարգացվածություն» հատվածում՝ նախորդ զեկույցի 90-րդ հորիզոնականից տեղափոխվելով 78-րդ հորիզոնական:
«Այս ցուցանիշի բարելավմանը նպաստել են մի շարք ենթաուղղություններում գրանցված դրական զարգացումները, մասնավորապես՝ «Ֆինանսական ծառայությունների հասանելիություն» հատվածում մեր երկրի դիրքը նախորդ 99-րդ հորիզոնականից տեղափոխվել է դեպի 96-րդ հորիզոնական, «Վարկերի մատչելիություն՝ միայն բիզնես պլանով եւ առանց գրավի» չափորոշիչում ունենք 6 սանդղակի չափով բարելավում եւ նախորդ 71-րդ հորիզոնականի փոխարեն զբաղեցված է 65-րդ հորիզոնականը:
Ուշագրավ է, որ ներկայացվող հատվածում զգալի բարելավում է արձանագրվել նաեւ ֆինանսաբանկային համակարգի նկատմամբ վստահելիության բաղադրիչում, ըստ որի՝ բանկերի հուսալիության առումով մեր երկրի դիրքը նախորդ 80-րդ տեղից տեղափոխվել է դեպի 75-րդ տեղ, իսկ արժեթղթերի շրջանառության կարգավորումների ասպարեզում 85-րդ հորիզոնականից անցում է կատարվել դեպի 79-րդ հորիզոնականը:
Գլոբալ մրցունակության գնահատականների բարելավումների շարքում առկա է նաեւ մեկ նշանակալի դիտարկում, ըստ որի՝ օրենսդրական իրավունքների ինդեքսում մեր երկիրը զբաղեցրել է աննախադեպ բարեհաջող դիրք՝ նախորդ 68-րդ հորիզոնականի փոխարեն այժմ լինելով 30-րդը:
Եվ բոլոր վերլուծությունների տրամաբանությունը հուշում է, որ օրենսդրական դաշտի ու ֆինանսական հատվածի ցուցանիշների բարելավումներում առկա է փոխգործակցություն. օրենսդրական բարեփոխումները՝ դատական վեճերի կրճատումները, իրավական ոլորտի գործունեության արդյունավետության բարձրացումը, հանգեցնում են երկրի ֆինանսաբանկային համակարգի մրցունակության գնահատականի ակնհայտ բարձրացմանը»,- ասված է հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
27.03.2025 | 14:54 Նորություններ
Դեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ընդհանուր տնտեսական բարգավաճմանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: