Համաշխարհային բանկի թիմի հետ քննարկվել են լոգիստիկ խնդիրները

05.02.2019 | 17:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲ #Տիգրան Խաչատրյան
Այսօր Համաշխարհային բանկի թիմի հետ քննարկվել են Հայաստանում տրանսպորտային հասանելիության եւ լոգիստիկայի ներկա վիճակն ու խնդիրները։

Քննարկումը կայացել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի եւ ՀԲ Հասանելիության եւ լոգիստիկ զարգացման համար քաղաքականության առաջարկությունների նախապատրաստման առաքելության ղեկավար Վիկտոր Արագոնեսի միջեւ:

Նախարարությունում նշել են, որ վերլուծական աշխատանքի բացահայտումների եւ գնահատման արդյունքների հիման վրա կկազմվեն համապատասխան առաջարկություններ՝ տրանսպորտային հանգույցների հասանելիության, լոգիստիկայի եւ բեռնափոխադրումների ոլորտում առկա խնդիրներին լուծումներ տալու նպատակով։
Դիտում՝ 1538

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW