Հայբիզնեսբանկը փոքր բիզնեսի համար գործարկել է «Շտապ» վարկատեսակը

04.02.2019 | 11:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #Շտապ #Ալյոնա Ստրատան
Հայբիզնեսբանկը փոքր բիզնեսի ներկայացուցիչներին առաջարկում է «Շտապ» վարկատեսակը:

Բանկում նշել են, որ բիզնեսի զարգացման համար նախատեսված վարկատեսակը հնարավորություն կտա համալրել շրջանառու միջոցները, ընդլայնել բիզնեսը եւ բարելավել ընթացիկ ֆինանսական գործունեությունը, ինչպես նաեւ ներդրումներ կատարել այլ բիզնես խնդիրների լուծման համար:

«Փոքր բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն կունենան մի քանի ժամվա ընթացքում՝ առանց բանկի կողմից ֆինանսական վերլուծության, ստանալ վարկ՝ մինչեւ 7 մլն դրամ կամ համարժեք արտարժույթ:

Նշված վարկատեսակն ունի բավականին շահավետ պայմաններ փոքր բիզնեսի զարգացման համար: Վարկը տրամադրվում է 13-15% տարեկան տոկոսադրույքով (կախված ընտրված արժույթից) մինչեւ 60 ամիս մարման ժամկետով»,- ասված է հաղորդագրությունում:

«Փոքր բիզնեսի սեգմենտի զարգացումը համարվում է բանկի ռազմավարական ուղղությունը 2019-2021 թվականների համար: Արագ վարկ՝ ողջամիտ տոկոսադրույքով, դա հենց այն պրոդուկտն է, որը համապատասխանում է մեր թիրախային սեգմենտի կարիքներին: Կարծում եմ, որ բիզնեսի զարգացման համար գումար ստանալու այսքան հարմարավետ մեթոդը, որտեղ չկան բյուրոկրատական քաշքշուկներ, ինչպես նաեւ ընտրության բարդ չափանիշներ,  հետաքրքիր կլինի փոքր բիզնեսը ներկայացնող շատ ընկերությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար»,- նշել է Հայբիզնեսբանկի Վարչության Նախագահի տեղակալ Ալյոնա Ստրատանը:

Վարկատեսակի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 2815
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW