Արմեն Ավակ Ավակյանը հիմնել է «Մետրիկա» ընկերությունը

01.02.2019 | 15:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Ավակ Ավակյան #Բիզնես Արմենիա
«Բիզնես Արմենիայի» նախկին գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանն այսօրվանից ավարտում է աշխատանքը հիմնադրամում եւ ստեղծելով նոր ընկերություն՝ տեղափոխվում է մասնավոր հատված։

Հիմնադրամում նշել են, որ Արմեն Ավակ Ավակյանը համախոհ գործընկերների հետ օտարերկրյա ներդրումներով հիմնել է «Մետրիկա» ընկերությունը, որը կզբաղվի բիզնես խորհրդատվությամբ եւ մարքեթինգով։


Նոր ընկերության բացմամբ ստեղծվել է 10 աշխատատեղ։

«Մենք լինելու ենք արտադրողների, արտահանողների, միջազգային ներդրողների, միջին եւ խոշոր ընկերությունների գլխավոր գործընկերներից մեկը։ «Մետրիկան» նպաստելու է հայկական մեծ ընկերությունների զարգացմանը՝ դուրս գալու տարածաշրջանային ու միջազգային շուկա»,- նշել է Արմեն Ավակ Ավակյանը։
Դիտում՝ 9325

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW