Հայբիզնեսբանկը գործարկում է «Մինի» վարկատեսակը
01.02.2019 | 10:43 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայբիզնեսբանկ

Բանկում նշել են, որ վարկը տրամադրվում է մինչեւ 5 տարի ժամկետով՝ շրջանառու միջոցների համալրման եւ ներդրումային նպատակներով:
Հաճախորդները հնարավորություն կունենան ստանալ վարկ՝ անշարժ գույքի գրավադրմամբ մինչեւ 25 մլն դրամ կամ համարժեք արտարժույթով, տարեկան 11-13% տարեկան տոկոսադրույքով (կախված ընտրված արժույթից):
Վարկի տրամադրման պայման է հանդիսանում դրական ֆինանսական վերլուծությունը:
«Փոքր բիզնեսին աջակցումը եւ պահպանումը բանկը դիտարկում է որպես թիրախային հատված` բանկի զարգացման ռազմավարության շրջանակներում 2019-2021 թվականների համար: «Մինի» վարկատեսակի տրամադրումը նախատեսվում է հնարավորինս պարզ, արագ եւ հաճախորդի համար նվազագույն ծախսերով: Հուսով ենք, որ այս պայմանները հնարավորինս դրական ազդեցություն կունենան փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ ամուր եւ երկարաժամկետ համագործակցության հաստատման համար»,- նշել է Հայբիզնեսբանկի Վարչության նախագահի տեղակալ Ալյոնա Ստրատանը:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: