Հայաստանն ու Թունիսը կակտիվացնեն տնտեսական կապերը

31.01.2019 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թունիս #Տիգրան Խաչատրյան
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ Հայաստանում Թունիսի դեսպան Մոհամեդ Ալի Շիհին այսօր քննարկել են երկկողմ առեւտրի ցածր ցուցանիշների բարելավման հեռանկարները։

Նախարարությունում նշել են, որ քննարկվել է առաջիկայում համատեղ ներդրումային համաժողով անցկացնելու հնարավորությունը, որի ընթացքում տեղի կունենան նաեւ գործարարների B2B ձեւաչափի հանդիպումներ, կներկայացվեն տարբեր ներդրումային ծրագրեր:

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Թունիսն արդյունաբերական գոտիների, փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման գործում հաջող փորձառություն ունի, որով թունիսցի ձեռնարկատերերը կարող են կիսվել հայ գործարարների հետ:

Նախարարի խոսքով՝ հայ գործարարներն էլ կարող են առաջարկել դիտարկել իրանական, ԵԱՏՄ շուկաներում գործունեություն ծավալելու, համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Անդրադարձ է եղել նաեւ ներդրումների պաշտպանության երկկողմ համաձայնագիր մշակելու հնարավորությանը:
Դիտում՝ 2059

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW