«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը հայտարարում է վերապատրաստման նոր ծրագրի մասին՝ Պետական եկամուտների կոմիտեում աշխատանքային փորձ ունեցող մասնագետների համար: Ընկերությունում նշել են, որ դասընթացի մեթոդիկան մշակված է հատուկ ՊԵԿ աշխատակից հանդիսացած անձանց մասնագիտական հմտություններին համապատասխան: 24.01.2019 | 15:38 «Նաիրի Ինշուրանս»-ն աշխատում է բնականոն ռեժիմով Դասընթացն անցնելուց հետո մասնակիցները կկարողանան ձեռք բերել ապահովագրական գործակալի (խորհրդատուի) մասնագիտություն: Վերապատրաստման ծրագիրը ներառում է հետեւյալ թեմաները՝- Ինչպես դառնալ ապահովագրական գործակալ՝ օգտագործելով ձեր նախորդ աշխատանքային փորձը,- Ինչպես գումար վաստակել գործակալական խորհրդատվությամբ,- Ինչպես գումար վաստակել ապահովագրության պայմանագրերի կնքման կազմակերպմամբ,- Ապահովագրական գործակալի գործառույթներն՝ ըստ գործող օրենսդրության:Ուսուցումն ամբողջությամբ ֆինանսավորում է «Նաիրի Ինշուրանս»-ը։Դասընթացին մասնակցության գրանցումը սկսվում է փետրվարի 1-ից։Մասնակիցների քանակը սահմանափակ է։Գրանցվելու համար անհրաժեշտ է անուն, ազգանուն եւ հեռախոսահամար ուղարկել hr@nairi-insurance.am հասցեին՝ նամակը վերնագրելով «Վերապատրաստման դասընթաց»: Tweet Դիտում՝ 2099