Հայաստան-ԵՄ ներդրողների համաժողով կկազմակերպվի
30.01.2019 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն

Նախարարությունում նշել են, որ համաժողովը կարող է երկխոսության եւ առաջարկությունների ներկայացման արդյունավետ հարթակ դառնալ՝ հնարավորություն ընձեռելով նպատակներից անցնելու գործնական քայլերի։
Վասիլիս Մարագոսը նշել է, որ Հայաստանում իրականացված քաղաքական փոփոխությունները, այդ թվում՝ արտահերթ ընտրությունները, նոր պայմաններ են ստեղծում ցանկալի արդյունքներին հասնելու համար։
«Այս ակնհայտ առավելություններն անհրաժեշտ է կապիտալիզացնել եւ օգտագործել, քանի որ ներդրողների կողմից, իսկապես, կա հետաքրքրվածություն։ Եվրամիությունը, իր հերթին, պատրաստակամ է աջակցել իրականացվող բարեփոխումներին»,- նշել է նա:
Տիգրան Խաչատրյանը եւ Վասիլիս Մարագոսը քննարկել են նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից պատրաստվող վերլուծությունը Հայաստանի տնտեսության ոլորտների կառուցվածքի վերաբերյալ, որի հիման վրա կկազմվի ներդրումների կարիքների ուղեցույց՝ բարեփոխումներ իրականացնելու նպատակով։
ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերի միջոցով կշարունակվեն Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ինչպես նախկինում սկսված բարեփոխումները, այնպես էլ կնախաձեռնվեն նոր՝ արդիական եւ իրավիճակին համահունչ բարեփոխումներ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: