Western Union-ը “Հայէկոնոմբանկին” շնորհել է պատվոգիր
08.11.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 8 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Western Union-ը “Հայէկոնոմբանկին” շնորհել է պատվոգիր` երկարատեւ համագործակցության, Հայաստանում համակարգի զարգացման մեջ եւ ցանցի ընդլայնման մեջ նրա ունեցած նշանակալի դերի համար:
Բանկի մամլո ծառայությունից այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ “Հայէկոնոմբանկը” Western Union համակարգի հետ իր համագործակցությունը սկսել է 1999 թվականից` որպես ենթագործակալ:
2003-ին, հաշվի առնելով համակարգով իրականացվող գործառնությունների ծավալների աճը, բանկը ստացավ Western Union-ի գործակալի կարգավիճակ եւ դարձավ նրա ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում:
Գործակալի կարգավիճակը Հայէկոնոմբանկին ընձեռեց Western Union-ի ենթագործակալներ նշանակելու իրավասություն: Ներկայումս բանկը ունի սույն համակարգով աշխատող 7 ենթագործակալ, որոնցից 6-ը Հայաստանի բանկեր են, իսկ 1-ը` վճարահաշվարկային կազմակերպությունն է:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: