Երեւանի քաղաքապետարանը պատրաստ է ֆինանսավորել «քաղաքային» գաղափարները, որի նպատակով 2019-ի բյուջեում կներառվի եւ կհատկացվի $1 մլն-ին համարժեք դրամ: Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ բնակիչների ներկայացրած գաղափարները հասանելի կլինեն բոլորին եւ հնարավորություն կտրվի առանձնացնել լավագույնները:«Պետք է նաեւ կազմակերպել օնլայն հարթակ, որի միջոցով կներկայացվեն առաջարկները: Իհարկե, առաջարկներ կընդունենք նաեւ ավանդական նամակներով: Ծրագրերի մշակումից հետո կընտրվեն եւ կիրականացվեն քաղաքացիների ներկայացրած այն առաջարկները, որոնք կարժանանան հենց բնակիչների ամենաշատ հավանությանը»,- ասել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Tweet Դիտում՝ 1034