«Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ը 2018-ն ամփոփել է $5,45 մլրդ ընդհանուր հասույթով (9,4% աճ դոլարով) եւ աշխատակիցների թվի ավելի քան 6,3% աճով (52 686 աշխատակից 131 երկրում):Ընկերությունում նշել են, որ սա վերջին վեց տարիների ընթացքում արձանագրված աճի ամենաբարձր ցուցանիշն է:«Նախեւառաջ, կցանկանայի նշել, որ այս ֆանտաստիկ արդյունքներին հասել ենք մեր աշխատակիցների նվիրվածության, խանդավառության եւ վճռականության շնորհիվ: Այս տարի մեր ունեցած հաջողությունը պայմանավորված է նպատակաուղղված աշխատանքով, որը տարել ենք միջին սեգմենտի հաճախորդների հետ, ինչպես նաեւ ռազմավարական շուկաներում, որտեղ ցանկանում ենք հաջողություններ գրանցել: Տվյալ արդյունքներին հասել ենք հստակ պատկերացնելով մեր հնարավորությունների զարգացման ուղղությունները եւ տվյալ առանցքային շուկաներում հատուկ ուշադրություն դարձնելով ծառայությունների որակի վրա»,- ասել է «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի գործադիր տնօրեն Փիթեր Բոդինը:Նա ընդգծել է, որ շարունակվելու են ներդրումները «Գրանթ Թորնթոն» ցանցի, գործիքների, ինչպես նաեւ աշխատակիցների եւ ապագա առաջնորդների զարգացման մեջ՝ «արագ փոփոխվող շուկայում որակյալ խորհրդատվություն եւ աջակցություն տրամադրելու նպատակով»:2018թ. սեպտեմբերի 30-ին հաշվեփակվող տարում «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ը գրանցել է հետեւյալ արդյունքները՝- Աուդիտորական ծառայություններին բաժին է ընկել ընդհանուր հասույթի 39%-ը ($2,1 մլրդ + 4,3%), 35% ($1,92 մլրդ +10,4%)՝ խորհրդատվական ծառայություններին: Աճի ամենաբարձր ցուցանիշը եղել է հարկային ծառայություններինը՝ ընդհանուր հասույթի 22%-ը ($1,19 մլրդ +14.8%, ինչն արտացոլում է փոփոխվող հարկային դաշտը), եւ 3% ($145 մլն) բաժին է ընկել այլ ծառայություններին:- 2018-ին ավելի քան 20% աճ գրանցվել է շնորհիվ միավորումների եւ ձեռքբերումների գործարքների՝ ավելի մեծ ծավալով եւ արժեքով, քան նախորդ երկու տարիների ընթացքում: Ընդհանուր առմամբ, 24 գործարք է կայացվել 10 ընկերությունների շրջանում, որից ճապոնական միաձուլումը ամենախոշորն է եղել, իսկ կնքված գործարքների թվով ամենաակտիվը եղել է Կանադան:- Ամերիկան շարունակում է մնալ ցանցի խոշորագույն շուկան՝ $2,5 մլրդ հասույթով (+5,7%), որին հաջորդում է Եվրոպան՝ $1,75 մլրդ (+7,7%): Զգալի աճ է գրանցվել Աֆրիկայում (ավելի քան 54,7%) եւ Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ավելի քան 18,7%):- «Գրանթ Թորնթոն» ցանցը համալրվել է նոր 7 անդամ ընկերություններով՝ Ավստրիա, Կամերուն, Կարիբյան Նիդեռլանդներ, Լիբանան, Մալավի, Մոնղոլիա եւ Հարավային Աֆրիկա: Tweet Դիտում՝ 8482