Մելլաթ Բանկ ներխուժած օտարերկրացին վնասազերծվել է

24.12.2018 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մելլաթ Բանկ #ոստիկանություն
Այսօր՝ ժամը 10:15-ի սահմաններում, Երեւանի Թումանյան փողոցում գտնվող Մելլաթ Բանկ է մուտք գործել Իրանի քաղաքացի, 1982թ. ծնված Մորտեզա Գհորբան Ջոշոառը, որը էլեկտրաշոկի սպառնալիքով բանկի աշխատակիցներից գումար է պահանջել:

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ բանկում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները վնասազերծել են նրան եւ փոխանցել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Հարուցվել է քրեական գործ:

Մորտեզա Գհորբան Ջոշոառը ձերբակալված է:

Պարզվել է նաեւ, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 21:15-ին, Մորտեզա Գհորբան Ջոշոառը էլեկտրահարող սարքով այցելել է Տիգրան Մեծի պողոտայում գտնվող դեղատուն՝ որպես հաճախորդ, եւ գումար պահանջել դեղատան աշխատակցից, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Դիտում՝ 3415

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW