Հայաստանը 81-րդն է Forbes-ի «Բիզնեսի համար լավագույն երկրներ» վարկանիշում
21.12.2018 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Vardan Petrosyan photographer

Վրաստանը վարկանիշում 44-րդն է, Ադրբեջանը՝ 70-րդը, Ռուսաստանը՝ 55-րդը:
Best Countries for Business վարկանիշում ներառված է 161 երկիր: Պետությունները գնահատվում են 15 չափորոշիչով, որոնց թվում են՝ հարկերը, կենսամակարդակը, առևտրային և ֆինանսական ազատությունը, սեփականության իրավունքի պաշտպանությունը, նորարարությունները, ներդրումները, կոռուպցիայի եւ մարդու անձնական ազատությունների մակարդակը:
Աշխարհում բիզնեսի վարման համար լավագույն երկիր է ճանաչվել Մեծ Բրիտանիան: Երկրորդ տեղում Շվեդիան է, երրորդում՝ Հոնկոնգը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: