Evocabank-ն ու Retail Group Armenia-ն համատեղ online վարկ են գործարկել

20.12.2018 | 14:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Retail Group Armenia #Shopping Card
Evocabank-ը, տոներին ընդառաջ, Retail Group Armenia ընկերության հետ համատեղ ներկայացնում է նոր վարկային Shopping Card՝ բրենդային խանութներում գնումներ կատարելու համար:

Բանկում նշել են, որ վարկին հնարավոր է դիմել օնլայն՝ EvocaTOUCH հավելվածով:

Վարկը տրամադրվում է 100 000-500 000 դրամի չափով, մինչեւ 24 ամիս մարման ժամկետով, 17% անվանական տոկոսադրույքով (տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 18,4%):

Վարկի հաստատումը ստացվում է րոպեների ընթացքում՝ sms հաղորդագրության տեսքով:

«Վարկը հաստատվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ է մոտենալ ZARA խանութ-սրահներից ցանկացած մեկի դրամարկղ, որտեղ նույն պահին Ձեզ կտրամադրվումի նորաձեւ քարտը՝ վարկի գումարով: Այն կարելի է տեղում օգտագործել:

Քարտով կարելի է գնումներ կատարել Retail Group Armenia-ի շուրջ 40 խանութ-սրահներում (ZARA, Massimo Dutti, Charles&Keith, LaSenza, Top Shop, GAP, Stradivarius, Miss Selfridge եւ այլն), որտեղ կարելի է գտնել կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար նախատեսված ամենանորաձեւ հագուստ, աքսեսուարներ, տան դեկորի պարագաներ եւ հետաքրքիր նվերներ:  

Իսկ եթե չեք կողմնորոշվում՝ ինչ նվեր գնել, լավագույն տարբերակը Evocabank-ի եւ Retail Group Armenia-ի համատեղ նվեր-քարտերն են»,- ասված է հաղորդագրությունում:  

Բանկում ընդգծել են, որ նվեր քարտերով եւս կարելի է գնումներ կատարել Retail Group Armenia-ի բոլոր խանութ-սրահներում:
Դիտում՝ 3234
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW