Դեկտեմբերի 6-ին Երեւանի «Դինամո» մարզադահլիճում տեղի է ունեցել «ՎՏԲ լիգա» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը եւ փակման հանդիսավոր արարողությունը: Մրցաշարը կազմակերպել էր ՎՏԲ-Հայաստան Բանկը պետական համակարգի աշխատողների համար:Բանկում նշել են, որ եզրափակիչ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության եւ պաշտպանության նախարարության թիմերի միջեւ: Խաղն ավարտվել է 4-2 հաշվով՝ հօգուտ պաշտպանության նախարարության թիմի:«ՎՏԲ լիգայի» մրցանակային ֆոնդը սահմանվել էր 2 մլն 200 հազ. դրամ, որը հաղթողների միջեւ բաժանվել է հետեւյալ կերպ՝- 1-ին տեղը գրաված՝ պաշտպանության նախարարության թիմը ստացել է 1 մլն դրամ:- 2-րդ տեղը գրաված՝ ոստիկանության թիմի մրցանակը կազմել է 700 հազ. դրամ:- 3-րդ տեղը գրաված՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ստացել է 500 հազ. դրամ:Փակման արարողությունը տեղի է ունեցել տոնական մթնոլորտում։ Թիմերին աջակցելու էին գնացել պաշտպանության նախար Դավիթ Տոնոյանը, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը եւ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը:«ՎՏԲ լիգա» ֆուտբոլային մասնակցել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, գյուղատնտեսության նախարարությունը, պաշտպանության նախարարությունը, կրթության եւ գիտության նախարարությունը, ոստիկանությունը, Սփյուռքի նախարարությունը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը եւ ֆինանսների նախարարությունը։ Tweet Դիտում՝ 9263