Ուժեղացվել է հսկողությունը Հայաստան ներկրվող ձվի նկատմամբ

27.11.2018 | 12:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՍԱՊԾ #ձու
Օրենսդրության պահանջներին չհամապատասխանող սննդային ձվի ներմուծումը կանխելու նպատակով՝ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նոյեմբերի 27-ից խստացրել է սահմանային պետական վերահսկողությունը երրորդ երկրներից եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստան ներմուծվող սննդային ձվի նկատմամբ:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում նշել են, որ խստացման համար հիմք է ընդունվել Ռուսաստանում «Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ գոտիավորման վերաբերյալ» որոշումը՝ կապված այդ երկրի մի շարք շրջաններում արձանագրված թռչնի գրիպ հիվանդություն հետ։

Բարձր ռիսկայնությամբ պայմանավորված՝ գործում են Հայաստան ձու ներկրելու սահմանափակումներ։
Դիտում՝ 1415
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW