IDBank-ն ընդունել է ԿԲ-ի ֆինանսական շրջագայության մասնակիցներին

24.11.2018 | 09:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #ԿԲ
IDBank-ը մասնակցել է Հայկական դրամի 25-ամյակի, Կենտրոնական բանկի 125-ամյակի առիթով կազմակերպված ֆինանսական շրջագայությանը. 50-ից ավելի մասնակից այցելել է IDBank-ի գլխամասային գրասենյակ, որտեղ նրանց ծանոթացրել են բանկի տարբեր ստորաբաժանումների աշխատանքին։

Բանկում նշել են, որ մասնակիցների համար անցկացվել է սեմինար-քննարկում, որտեղ նրանց հանգամանալից ներկայացվել են խնայողական տարբեր գործիքներ։

«IDBank-ն առաջարկում է խնայողական մի քանի արդիական գործիք. դրանցից առաջինը ժամկետային ավանդներն են, որոնց եկամտաբերությունը համեմատաբար բարձր է՝ դրամով՝ մինչեւ 9,25%։

Խնայողական հաշիվն առավել ճկուն գործիք է, որի դեպքում չկան սահմանափակումներ գումարի ելքագրման եւ ավելացման առումով. հաճախորդը կարող է ցանկացած պահի գումար մուտքագրել/ ելքագրել եւ ստանալ տարեկան մինչեւ 5% տոկոսային եկամուտ։

IDBank-ը խնայելու հնարավորություն է տալիս նաեւ իր VISA քարտապաններին. VISA դեբետային քարտերից ոչ միայն հնարավոր է առանց միջնորդավճարի գումար կանխիկացնել ԱրՔա համակարգի անդամ հանդիսացող բանկերի բանկոմատներից, այլեւ քարտի դրական մնացորդի նկատմամբ տարեկան ստանալ մինչեւ 4% եկամուտ:

Խնայողական ամենատարածված գործիքներից է պարտատոմսը։ IDBank-ը հոկտեմբերի 22-ին թողարկել է եւ մինչեւ դեկտեմբերի 28-ը կտեղաբաշխի 6-րդ տրանշի արժեկտրոնային պարտատոմսերը, որոնց անվանական արժեքը $100 է, իսկ եկամտաբերությունը՝ տարեկան 5,25%»,- ասված է հաղորդագրությունում։

Ֆինանսական շրջագայության մասնակիցները նաեւ նվերներ են ստացել բանկի կողմից։
Դիտում՝ 2264
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW