Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանից €1 մլն-ի հափշտակման փորձ է կատարվել

20.11.2018 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան #Քննչական կոմիտե
Իրանի քաղաքացին խարդախությամբ փորձ է կատարել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանից հափշտակել առանձնապես խոշոր չափի գումար՝ €1 մլն, տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն:

Դեպքի վերաբերյալ հաղորդումը Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանից ստացվել է 2018 թ. մայիսին, ըստ որի՝ քաղաքացու կողմից ներկայացվել է բանկային կեղծ մուրհակ՝ €1 մլն վճարելու պարտավորության վերաբերյալ։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացին, 2018թ. ապրիլին ժամանելով Հայաստան, տարբեր անձանց հետ հանդիպումների ժամանակ ներկայացել է որպես գործարար եւ Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկության վերաբերյալ հայտարարություններ արել՝ նպատակ ունենալով իր անձի վերաբերյալ ձեւավորել պոտենցիալ ներդրողի կարծիք:

2018թ. ապրիլի 9-ին օտարերկրացին էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխամասային գրասենյակում ներկայացրել է «էյչ-Էս-Բի-Սի Բանկ» Փի Էլ Սի ընկերության տվյալներով լրացված, 06.10.2017 թվագրված մուրհակ եւ նամակ՝ ընկերության անվերապահ պարտավորության վերաբերյալ՝ մուրհակի շահառու ընկերությանը կամ մուրհակը ներկայացնողին վճարել €1 000 000 եւ պահանջել բանկից իրեն կանխիկ վճարել նշված 561 190 000 դրամին համարժեք €1 000 000:

Մուրհակի վրա առկա անձանց ստորագրությունների իսկությունը ստուգելիս պարզվել է, որ դրանք կեղծ են, եւ որ բանկ ներկայացվել է կեղծ մուրհակ։

Օտարերկրացին, հասկանալով, որ ներկայացված մուրհակը կասկածի տեղիք է տվել, կարճ ժամանակ անց՝ նախքան բանկի կողմից իրավական ընթացք տալը, հեռացել է Հայաստանից։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել հետախուզում։
Դիտում՝ 2289
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW