Մանե Թանդիլյանը վայր է դնում լիազորությունները

14.11.2018 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մանե Թանդիլյան
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն այսօր հայտարարել է, որ վայր է դնում իր լիազորությունները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով ԱԺ ընտրություններին մասնակցելու նպատակով:

«Ժողովրդի վստահության քվեն ստանալու պարագայում, պատրաստ եմ շարունակել իմ քաղաքական գործունեությունը որպես Ազգային ժողովի պատգամավոր։ Սոցիալական ոլորտի բարեփոխումները, մեր քաղաքացու հոգսերը մշտապես լինելու են իմ գործունեության կարեւոր առաջնահերթություններից մեկը»,- գրել է Մանե Թանդիլյանը Ֆեյսբուքի իր էջում:
Դիտում՝ 3253

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW