ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ալմաթի՝ Ղազախստանի ֆինանսիստների 8-րդ կոնգրեսին մասնակցելու նպատակով:ԿԲ-ում նշել են, որ կոնգրեսի շրջանակում քննարկվելու են մի շարք հարցեր, մասնավորապես՝ կենտրոնական բանկերի մարտահրավերների, ռիսկերի վրա հիմնված վերահսկողության, կանխիկ դրամաշրջանառության, սպառողների շահերի պաշտպանության, ֆինանսական շուկաների գլոբալ միտումների, ԵԱՏՄ եւ ԱՊՀ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների եւ մի շարք այլ թեմաների վերաբերյալ:Արթուր Ջավադյանը կմասնակցի ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 18-րդ նիստին՝ ԵԱՏՄ անդամ-պետությունների ԿԲ նախագահների մասնակցությամբ:Նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր կառույցների ղեկավարների հետ:ԿԲ պատվիրակությունը մասնակցելու է նաեւ Ղազախստանի ազգային արժույթի՝ տենգեի 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին: Tweet Դիտում՝ 760