ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ «Գազպրոմ Արմենիա»-ն վերսկսում են գործակցությունը

05.11.2018 | 15:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #«Գազպրոմ Արմենիա»
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսել է համագործակցությունը «Գազպրոմ Արմենիա»-ի հետ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ «Գազպրոմ Արմենիա»-ն մտադիր են ստեղծել հարթակ՝ փոխհարաբերությունների հետագա ամրապնդման համար, իրականացնել երկրում էներգետիկ ոլորտի դինամիկ զարգացմանն ուղղված ծրագրեր:

Երկու կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել հարաբերությունները երկարաժամկետ հեռանկարում եւ համատեղ մշակել եւ ներդնել ֆինանսական գործիքներ, որոնք կապահովեն գործընկերային փոխգործակցության առավելագույն արդյունավետություն»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:
Դիտում՝ 5463

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW