ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում քննարկվել է Հայկական գլոբալ ինովացիոն հաբի ստեղծման առաջարկը:Նախարարությունում նշել են, որ առաջարկի հեղինակներն են Էմմա Առաքելյանը, Կարեն Գյուլբուդաղյանը եւ Աննա Բենեթը:Նրանք ներկայացրել են տեղեկատվություն առաջարկվող ծրագրի վերաբերյալ: Մի շարք նախարարությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորությունները:Հայկական գլոբալ ինովացիոն հաբի ստեղծման առաջարկի հեղինակներին էլ ներկայացվել է տեղեկատվություն Հայաստանում ազգային բիզնես ինկուբատորի ստեղծման ծրագրի վերաբերյալ՝ առաջարկելով քննարկել համագործակցության հնարավորությունները:Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու համատեղ աշխատանքը քննարկման ընթացքում նախանշված ուղղություններով: Tweet Դիտում՝ 2673