«Կամուրջ» ՈՒՎԿ-ի աշխատակիցը հաղթել է շախմատի սիրողական առաջնությունում

17.10.2018 | 16:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Կամուրջ» ՈՒՎԿ
«Կամուրջ» վարկային կազմակերպության մասնակից Հովհաննես Արզումանյանը հաղթել է ՀՀ բիզնես ոլորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության եւ ֆինանսաբանկային ընկերությունների միջեւ արագ շախմատի XV սիրողական առաջնությունում:

Այն անցկացվել է հոկտեմբերի 14-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը:

««Կամուրջ» ՈՒՎԿ-ի առաջատար վարկային մասնագետ Հովհաննես Արզումանյանը, տանելով 7 հնարավորինից 6 միավոր՝ 5 անընդմեջ հաղթանակ եւ 2 ոչ ոքի, գերազանցել է ՀՀ տարբեր ֆինանսաբանկային ընկերությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության շուրջ 40 առաջատար շախմատիստների եւ նվաճել է մրցաշարի հաղթողի կոչումը»,- ասված է հաղորդագրությունում:

«Ես անչափ ուրախ եմ, որ եւս մեկ անգամ կարողացել եմ բարձր պահել «Կամուրջ» ՈՒՎԿ-ի անունը ՀՀ ֆինանսաբանկային համակարգի շախմատի առաջնությունում: Ես միշտ ձգտել եմ եւ ձգտում եմ գրանցել լավագույն ցուցանիշներ»,- նշել է Հովհաննես Արզումանյանը:
Դիտում՝ 2671

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW